Արաղչին` Իրանի պետական ​​հեռուստաընկերության վրա Իսրայելի հարձակման մասին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է Իրանի պետական ​​հեռուստաընկերության վրա Իսրայելի հարձակումը։


Նա ասել է, որ այս հարձակումը «ցույց է տալիս իսրայելցիների հուսահատությունը»։


«Այս հարձակումը ցույց է տալիս վախկոտության ծայրահեղ աստիճանը։ Երբ նրանք չեն կարողանում հաջողության հասնել իրական մարտի դաշտում, նրանք հարձակվում են քաղաքացիական թիրախի վրա, որը միայն ճշմարտությունն է հաղորդում», - հավելել է Արաղչին:


Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելը ակնկալում էր թուլացնել Իսլամական Հանրապետությունը՝ սպանելով հրամանատարներին և հարձակվելով թիրախների վրա, սակայն սխալվել էր՝ թերագնահատելով Իրանի ժողովրդի տոկունությունը:


«Մեր ընդդիմախոսները պետք է գիտակցեն, որ ռազմական ճանապարհով չեն կարող հասնել լուծման և չեն կարողանում ստիպել Իրանի ժողովրդին ընդունել իրենց պահանջները»,- ընդգծել է նա։


Հիշեցնենք, որ նախօրերին Իսրայելը հարվածել է Իրանի պետական ​​հեռուստաընկերության շենքին, կան զոհեր ու վիրավորներ։

Քաղաքականություն