
Իրանը չի հաղթի այս պատերազմում. Թրամփ

Իրանը չի հաղթի այս պատերազմում, նրանք պետք է բանակցեն, քանի դեռ ուշ չէ։ Այս մասին G7 գագաթնաժողովի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին, և այժմ նրանց մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Եթե Իրանն ուզում է խոսել, հիմա ճիշտ ժամանակն է»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։