Շատ կարևոր է դրան հասնել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում արդյունքների բացակայության պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։


«Շատ կարևոր է դրան հասնել՝ արյունահեղությունը դադարեցնելու համար», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։


Ըստ Թրամփի՝ համաձայնության հասնելու հնարավորություն կար, սակայն մինչ այժմ դա հնարավոր չի եղել։


Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը կուժեղացնի Միացյալ Նահանգները և կցույց տա, թե ինչի վրա պետք է կենտրոնանա աշխարհը։