Այդ ծրագիրը պետք է դառնա արդյունավետ գործիք. Պուտին

Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերում ժամանակակից սպառազինությունների մասնաբաժինը կազմում է 95 %, ինչը ամենաբարձրն է աշխարհի բոլոր միջուկային տերությունների համապատասխան ցուցանիշներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, սպառազինության նոր պետական ծրագրում շեշտը պետք է դրվի սպառազինության ամենաարդիական համակարգերի ստեղծման վրա:


«Սպառազինության պետական ​​նոր ծրագիրը պետք է դառնա արդյունավետ գործիք՝ մինչև 2050 թվականը ռազմածովային ուժերի զարգացման վերջերս հաստատված ծրագիրը կյանքի կոչելու համար»,-ասել է ՌԴ նախագահը:


Նրա կարծիքով՝ ՀՌԳ և տարածաշրջանային հակամարտությունների փորձը պետք է առավելագույնս օգտագործվի երկարաժամկետ ծրագրում՝ համակարգերի և սպառազինությունների նմուշների ամբողջ համալիրով։


Ռուսաստանը պետք է հաշվի առնի ռազմական տեխնոլոգիաների զարգացման գլոբալ միտումները. այս ուղղությամբ ակտիվորեն աշխատող երկրների թիվն աճում է։


Ռուսաստանի նախագահի տեսանկյունից՝ 2027-2036 թվականներին սպառազինությունների պետական ծրագիրը ժամկետների և միջոցառումների առումով պետք է կապված լինի Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման ծրագրի հետ։