Ռուսական կողմը առանձին շփումներ կունենա Ստամբուլում
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ստամբուլում ուկրաինական կողմի հետ բանակցությունների շրջանակում առանձին շփումներ կունենա: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում կկայանա բանակցությունների երկրորդ փուլը: Հանդիպումը տեղի կունենա այսօր Չիրագան պալատում: Բանակցությունների մեկնարկը նախատեսված էր Մոսկվայի ժամանակով 13:00-ին: Թուրքիայի ԱԳՆ-ից աղբյուրի տվյալներով՝ դրանց մասնակցում են նաև Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը և հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: Պատվիրակությունը Թուրքիա է ժամանել երեկ երեկոյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է կարգավորման վերաբերյալ հուշագիր ներկայացնել Ուկրաինային: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել էր, որ Մոսկվան առաջարկում է փաստաթղթեր փոխանակել, որոնք արտացոլում են բանակցային գործընթացի վերաբերյալ երկու կողմերի մոտեցումները։
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ. մանրամասներ
Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և ա...
Իրանի ԱԳ նախարարը կարևոր հայտարարություններ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտաարել է,որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել:«Իրանը պատրաստ է միջուկայի...
Արթուր Վանեցյանի որոշումը խորհրադարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ
«Հայրենիք» կուսակցությունը որոշում ունի մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ առանց դաշինք կազմելու։ Ա...
Հայ Առաքելական եկեղեցին պետք է ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. ԱԺ պատգամավոր
ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը գտնում է, որ պետք է օրենսդրական աշխատանք իրականացնել, որ Հայ Առաքելական եկեղեցին ֆինա...