Արթուր Վանեցյանի որոշումը խորհրադարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ
«Հայրենիք» կուսակցությունը որոշում ունի մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ առանց դաշինք կազմելու։ Այդ մասին հայտնել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ «ԼուրջCast» հաղորդման շրջանակում։
Նրա խոսքով՝ այսօր ընդդիմադիր դաշտում դեռևս չկա այնպիսի համախմբող կերպար, որի շուրջ բոլոր ուժերը կունենան անվերապահ կոնսենսուս։
«Կան տարբեր ուժեր, որոնք փորձում են իշխանություններին այլընտրանք լինել, բայց այն կերպարը, որի շուրջ 100 տոկոսանոց կոնսենսուս կլինի, դեռ չկա։ Իսկ ինչո՞ւ չկա։ Վա՞տ ենք աշխատում, թե՞ այդ մարդն իրականում գոյություն չունի։ Ես վստահ եմ՝ ընդդիմադիր դաշտում կան շատ մարդիկ, ովքեր կարող են լինել լավ կառավարիչներ։ Բայց նրանք չկան հանրային ընկալման մեջ, որովհետև իշխանությունները իրենց մանիպուլատիվ նարատիվներով փորձում են մարդկանց շփոթեցնել»,-ասել է Վանեցյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում համագործակցության հնարավորությանը՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ հիմնական հարցերի շուրջ պառակտվածություն հնարավոր չէ, եթե առկա է ընդհանուր և հստակ օրակարգ.
«Եթե օրակարգը լինի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, իրական ուժերի միջև պառակտում լինել չի կարող»։
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ. մանրամասներ
Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և ա...
Իրանի ԱԳ նախարարը կարևոր հայտարարություններ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտաարել է,որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել:«Իրանը պատրաստ է միջուկայի...
Հայ Առաքելական եկեղեցին պետք է ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. ԱԺ պատգամավոր
ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը գտնում է, որ պետք է օրենսդրական աշխատանք իրականացնել, որ Հայ Առաքելական եկեղեցին ֆինա...
Լեհաստանը նոր նախագահ ունի
Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին։ Այս մասին երկուշաբթի վաղ առավոտյան հա...