ՌԴ-ն գիշերը ենթարկվել է զանգվածային հարձակման. ՌԴ ՊՆ

Հունիսի 2-ի գիշերը ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Ուկրաինայից արձակված 162 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։


Ամենամեծ թվով անօդաչու թռչող սարքեր են խփվել Կուրսկի մարզում՝ 57։ Բելգորոդում խփվել է 31, Լիպեցկում՝ 27, Վորոնեժում՝ 16։ Եվս 11 ինքնաթիռ ոչնչացվել է Բրյանսկի և Ռյազանի մարզերում։ Օրյոլի մարզում գրանցվել է 6 անօդաչու թռչող սարք, Ղրիմում՝ 2, իսկ Տամբովի մարզի երկնքում՝ ևս մեկը։


Հարձակման հետևանքով զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չկան։


Հավելենք՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Իրկուտսկի, Մուրմանսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օբյեկտների վրա։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իրկուտսկի և Մուրմանսկի մարզերում ռազմական օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով ինքնաթիռները բռնկվել են։ Դեպքի հետաքննությունը վարում է ռազմական դատախազությունը։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հարձակումները նախապատրաստել է ավելի քան մեկուկես տարի։ Նա հավելել է, որ գործողության «գրասենյակը» Ռուսաստանի տարածքում գտնվում է ԱԴԾ տարածաշրջանային ստորաբաժանումներից մեկի կողքին։ Գործողությանը մասնակցած բոլոր անձինք այժմ դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից։