Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխիչ ընկերության ծառայություններից հրաժարվելու համար: Այս մասին հաղորդում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Գումարները կասկածելի գրպաններ չեն մտնում, կասկածելի կոմերցիոն բանկերը ներգրավված չեն, այստեղ թաքնված սխեմաներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «Մոլդովագազը» մոլդովա-ռուսական էներգետիկ ընկերություն է, որը զբաղվում է բնական գազի և հեղուկացված գազի փոխադրմամբ, գազամատակարարման ցանցերի կառուցմամբ և գազային սարքավորումների տեղադրմամբ, ինչպես նաև Մոլդովայում գազաֆիկացման և սպասարկմամբ:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացրել է, որ այդ քայլը էներգետիկ ճգնաժամ կառաջացնի Մոլդովայում:
«Ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխիչ ընկերության ծառայություններից հրաժարվելու համար 400 միլիոն եվրոյի վարկ վերցնելու Մոլդովայի որոշումը երկիրը կտանի էներգետիկ գերության մեջ»,- ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
ՌԴ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել
Կալուգայի Գրաբցևո օդանավակայանում ժամանակավոր թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնե...
ՆԳՆ-ն՝ վարորդական վկայականի ստացման նոր համակարգի մասին
Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-ք...
Փաշինյանը նոր գրառում ունի
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ։ Այս մասին ֆեյսբ...