Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. մանրամասներ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Քննարկվել է Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված իրավիճակը։
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն անկեղծ ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի շրջաններում երկաթուղային ենթակառուցվածքների պայթեցման հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի համար:
Ռուսական կողմից ընդգծվել է, որ պատկան մարմինները վարում են առավել մանրակրկիտ հետաքննություն և մոտ ժամանակներս արդյունքները կհրապարակվեն: Մեղավորներն անպայման կբացահայտվեն և անխուսափելիորեն կկրեն իրենց արժանի պատիժը։
Լավրովն ու Ռուբիոն մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը վերաբերող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում ՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման ծրագրերի շուրջ»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Արամ Ղազարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության...
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...