
Մեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային միջուկային զենք ստեղծլ

Մեծ Բրիտանիան պետք է օգնի Ուկրաինային զարգացնել սեփական միջուկային զենքը։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Strana.ua» հրատարակությունը՝ հղում անելով բրիտանական բանակի գնդապետ Ռիչարդ Քեմփին։
Օդեսասում Սևծովյան անվտանգության ֆորում այցելած գնդապետի խոսքով՝ նախաձեռնությունը պետք է տեղի ունենա ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակներում։
Հունվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը նախկինում ստորագրել էին երկու երկրների միջև հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր։ Փաստաթղթի նպատակներից մեկը Կիևի և Լոնդոնի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացումն է։ Ավելին, համաձայնագիրը նախատեսում է Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային ռազմական օգնության շարունակական տրամադրում։
Մինչ այդ հաղորդվել էր, որ Ուկրաինան կարող է մի քանի ամսից մշակել տարրական միջուկային ռումբ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի աջակցել Կիևին։