
Ուկրաինան գիշերը ռմբակոծվել է․ կան զոհեր և վիրավորներ

Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Խարկովի մարզին: Այս մասին հայտնում է «РБК-Украина»-ն հղում անելով՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Գիշերը ռուսական զինվորականները Ուկրաինայի տարածք են արձակել 90 «Շահեդ» անօդաչու թռչող սարք և անօդաչու թռչող սարքերի իմիտատորներ, ինչպես նաև երկու «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռ։ Հարձակման հիմնական թիրախներն էին Խարկովի, Օդեսայի և Դոնեցկի մարզերը։ Առավոտյան ուկրաինական բանակը խոցել և չեզոքացրել էր 56 «Շահեդ» անօդաչու թռչող սարք», - հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Հավելենք՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ, վնասվել են մի շարք բնակելի շենքեր, վիրավորվել քաղաքացիական անձինք։ Նշվում է, որ կան զոհեր, որոնց ինքնությունը դեռ պարզ չէ։