Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքի վրա։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։
«Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Տեղեկատվության համաձայն՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում և չեն իրականացնում թռիչքներ։
«Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, սա առաջնահերթություն է», - հաղորդում է «Ռոսավիացիան»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Ադրբեջանի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին
Նիկոլ Փաշինյանի՝ «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հնչեցրած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս, որ Հա...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...