Զելենսկին հայտնել է` որ դեպքում Պուտինը կհաղթի ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի հնարավոր բացակայությունը ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից կլինի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ։ 


Նա ասել է, որ Ուկրաինան «գործընկերներից ազդանշաններ է ստացել գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ», բայց կցանկանար բաց զրույց ունենալ դաշնակիցների հետ այս հարցի շուրջ։


«Կարևոր է, թե ինչ մասնակցություն և ինչ արդյունք կունենա Ուկրաինան այս գագաթնաժողովին մասնակցելուց։ Իմ կարծիքով, եթե Ուկրաինան ներկա չլինի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, դա կլինի Պուտինի հաղթանակը, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Հետևաբար, որոշումը գործընկերներինն է», - ասել է Զելենսկին։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կկենտրոնանա ռազմական ծախսերի և արտադրության ավելացման թեմայի վրա, այլ ոչ թե Ուկրաինայի՝ ռազմական դաշինքին միանալու վրա։ Նշվում է, որ գագաթնաժողովը կլինի ավելի կարճ, քան նախորդները, և դրա արդյունքներից հետո կողմերը կընդունեն կարճ հռչակագիր։

Քաղաքականություն