ԱՄՆ-ից անդրադարձել են Կիևում տեղի ունեցած պայթյուններին

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը կոչ է արել հրադադար հաստատել Կիևում տեղի ունեցած պայթյուններից հետո: Այս մասին նա գրել է X-ի իր էջում:

«Սա Կիևն Է։ Գիշերը կանանց և երեխաների անխնա սպանությունը նրանց տներում 1977 թվականի Ժնևի խաղաղության արձանագրությունների ակնհայտ խախտում է, որոնք կոչված են պաշտպանելու անմեղներին: Այս հարձակումները ամոթալի են։ Դադարեցրեք սպանությունները: Անմիջապես դադարեցրեք կրակը», - գրել է նա:

Քելլոգը Կիևից լուսանկար է հրապարակել:  

Մայիսի 25-ի գիշերը գիշերը Կիևում, ինչպես նաև Օդեսայում և Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում պայթյուններ են որոտացել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ հարվածները հասցվում են միայն Ուկրաինայի ռազմական օբյեկտներին և դրանց հետ կապված ենթակառուցվածքներին: