Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել դա։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։
«Մեր հիմնական խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումն է։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել»,- ասել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը ոչ միայն փորձում է կանխել զինված միջամտությունը, այլև զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:
«Իրականությունն այն է, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այնպիսի երկրների հետ, որոնք շատ դեպքերում իդեալական մոդել չունեն, բայց մենք պետք է նրանց հետ գործ ունենանք մեր ազգային շահերի համար, և մենք պետք է կարողանանք հավասարակշռել այդ ամենը՝ մեր ազգային շահերն ու դիվանագիտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...