Ռազմական
Եվրոպան ցանկանում է մեծ քանակությամբ ամերիկյան զենք գնել
Julya
Եվրոպական երկրները հետաքրքրված են մեծ քանակությամբ ամերիկյան զենք գնելով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի դա ուղղակիորեն անել։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է՝ Եվրոպան չունի անհրաժեշտ զինանոցներ կամ բավարար զենք արտադրելու կարողություն՝ Կիևին ինքնուրույն մատակարարումները շարունակելու համար՝ առանց ԱՄՆ մասնակցության։ Եվրոպական երկրները հնարավոր լուծում են տեսնում ավելի շատ ամերիկյան զենքի համակարգեր գնելու և այնուհետև դրանք Ուկրաինա ուղարկելու մեջ։
Մասնագետները գնահատում են, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված ռազմական օգնությունը կարող է սպառվել արդեն այս ամռանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
Ֆրանսիացի ենթասպա է սպանվել Լիբանանում. Մակրոնը պահանջում է հետաքննություն
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
5.0