Ռուսաստանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ

Մոսկվան համարժեք պատասխան կտա Կիևի ռեժիմի զանգվածային ահաբեկչական հարձակումներին։ Նշվում է, որ որպես թիրախ կընտրվեն միայն ռազմաարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներն ու ձեռնարկությունները։ Այս մասին հայտարարարություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը։


ՌԴ ՊՆ-ից հայտնել են՝ մայիսի 20-ից 23-ը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ գրոհ՝ ոչնչացնելով ավելի քան 1100 սարք։ Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ Դոնբասում։


«Ուկրաինական բանակի գործողությունների նպատակը ռուս-ուկրաինական բանակցությունների և ստամբուլյան պայմանավորվածությունների խափանումն է, այդ թվում՝ ռազմագերիների լայնածավալ փոխանակումը կանխելը»,– ասված է հայտարարությունում։


ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման ուղիների կառուցողական որոնմանը։