Հնդկաստանի և Պակիստանի հետ կապված Մոսկվան մտահոգված է. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան խորը մտահոգություն է հայտնում Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական լարվածության աճի հետ կապված: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի:
«Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության գործողությունները, դեմ է դրա ցանկացած դրսևորմանը և ընդգծում է ամբողջ միջազգային հանրության ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ այս չարիքի դեմ արդյունավետ պայքար մղելու համար»,- ասել է նա:
Մոսկվան կոչ է անում ներգրավված կողմերին ցուցաբերել զսպվածություն՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու նպատակով, և հույս է հայտնում, որ իրավիճակը կլուծվի քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
Նշենք՝ Պակիստանում Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 46-ը վիրավորվել է, մինչդեռ ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի, 12 վիրավորի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ
Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ո...
Հնդկաստանի հետ պատերազմն հնարավոր է սկսվի առաջիկա օրերին. Պակիստանի ՊՆ
Պակիստանն ու Հնդկաստանը կարող են պատերազմ սկսել առաջիկա 2-4 օրվա ընթացքում: Նման կարծիք է հայտնել Պակիստանի պաշտպանությա...
Մենք ետ ենք քաշվում 15 կմ, ռուսները՝ ևս 15 կմ. Քելլոգ
ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Fox News-ի եթերում ներկայացրել է Ուկրաինայի և Ռուսաստ...
Պակիստանը՝ Հնդկաստանի հարվածների հետևանքով նոր զոհերի մասին
Geo հեռուստաալիքը հղում անելով Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ...