Պակիստանը՝ Հնդկաստանի հարվածների հետևանքով նոր զոհերի մասին
Geo հեռուստաալիքը հղում անելով Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդհրիին հայտնում է, որ Պակիստանում Հնդկաստանի ռազմական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, վիրավորվել՝ 46-ը:
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում ահաբեկչական ենթակառուցվածքներին։
Գերատեսչությունը նշել էր, որ գործողության ընթացքում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ Իր հերթին, Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, հարվածների արդյունքում զոհվել է առնվազն ութ և վիրավորվել 35 մարդ։
«Զոհերի մասին լրացուցիչ տեղեկություններ տրամադրելով՝ Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդհրին հայտնել է, որ Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով տուժած վեց քաղաքներում զոհերի թիվը հասել է 26 քաղաքացիական անձի, իսկ 46 մարդ վիրավորվել է», - նշել է հեռուստաալիքը։
Նշենք, որ ըստ «Սամաա» հեռուստաալիքի, հարվածների հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 61-ի։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ
Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ո...
Հնդկաստանի հետ պատերազմն հնարավոր է սկսվի առաջիկա օրերին. Պակիստանի ՊՆ
Պակիստանն ու Հնդկաստանը կարող են պատերազմ սկսել առաջիկա 2-4 օրվա ընթացքում: Նման կարծիք է հայտնել Պակիստանի պաշտպանությա...
Մենք ետ ենք քաշվում 15 կմ, ռուսները՝ ևս 15 կմ. Քելլոգ
ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Fox News-ի եթերում ներկայացրել է Ուկրաինայի և Ռուսաստ...
Չինաստանի կոչը՝ Հնդկաստանին ու Պակիստանին
Չինաստանի ԱԳՆ-ն Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է արել պահպանել հանգստություն և խուսափել գործողություններից, որոնք կարող ե...