Թիվ 2-րդ դպրոցի տնօրենի գործելաոճը` պատկան գերատեսչությունների ուշադրության ներքո

Auroranews-ն այսօր ռեպորտաժ էր հրապարակել, անդրադառնալով Խաչատուր Աբովյանի թիվ 2-րդ դպրոցի տնօրեն Նարինե Նազարյանի գործելաոճին:


Մասնավորապես, երեխայի ծնողն Auroranews-ին ահազանգել էր, որ օրեր առաջ Նազարյանը 8-րդ դասարանի աշակերտին քաշքշել, ստիպել էր պետքարանից վերցնել այսպես կոչված «պոլի փայտը» և մաքրել հատակին թափված հյութը:


Նույն դպրոցում, տեխնելոգիայի ուսուցիչ Կարինե Դավթյանն 6-րդ դասարանի աշակերտուհուն դասի ժամանակ աղմկելու համար թուրք էր անվանել:


Ռեպորտաժը հրապարակելուց հետո Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի հետ: Վերջինս նշեց, որ նյութին ծանոթանալուց հետո կիրականացվի ուսամնասիրություն:


Auroranews-ը կապ հաստատեց նաև ԿԳՄՍ-ի մամուլի խոսնակ Կարինե Մանուկյանի հետ:


Նա ևս ասաց, որ ուսումնասիրությունից հետո կներկայացվի գերատեսչության գնահատականը կատարվածի վերաբերյալ: