Մանրամասներ` երեխայի «կոնֆետից» թունավորման դեպքի մասին
3-ամյա երեխային անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ տալու դեպքով, որի հետևանքով երեխան թունավորվել է ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Auroranews-ին ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ 173-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք՝ Shamshyan.com -ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 6-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, ըստ որի՝ 3-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց՝ մաքրող միջոցի համար նախատեսված հաբեր ուտելու հետևանքով։
Պարզվել է, որ երեխայի 30-ամյա մայրը կեսգիշերին մոտ տաքսիով իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, և այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց:
Ոստիկանները հայտնաբերել են տաքսու վարորդին, որը նշել է որ կոնֆետներն իրեն հյուրասիրել էին 2 օտարերկրացի, որոնց որպես ուղևոր ինքը տեղափոխել է։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ` Մհեր Սահակյանի ավտովթարի հետ կապված
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել։ Այս մասին Auroranews-...
ՆԳՆ-ն` Երևան-Աշտարակ մայրուղու փակ լինելու մասին
Այս պահի դրությամբ երկկողմանի փակ են Երևան-Աշտարակ մայրուղին, վերակարգերը տեղում են, ինչպես նաև այլընտարանքային ճանապարա...
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ-ում
Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...