Նոր մանրամասներ` Մհեր Սահակյանի ավտովթարի հետ կապված
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամլո խոսնակ Կիմա Ավդալյանը։
«ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ԱԺ նախկին պատգամավորի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխանը, ըստ որի` Մհեր Սահակյանը դեպքի օրն ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել»,– նշեց Ավդլյանը:
Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը։ Սահակյանի մեքենան հայտնաբերվել էր Տիգրանաշենի ոլորանների ձորում։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` երեխայի «կոնֆետից» թունավորման դեպքի մասին
3-ամյա երեխային անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ տալու դեպքով, որի հետևանքով երեխան թունավորվել...
ՆԳՆ-ն` Երևան-Աշտարակ մայրուղու փակ լինելու մասին
Այս պահի դրությամբ երկկողմանի փակ են Երևան-Աշտարակ մայրուղին, վերակարգերը տեղում են, ինչպես նաև այլընտարանքային ճանապարա...
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...
Նոր աջակցություն արցախցիների համար. ովքեր կարող են օգտվել
Եթե ընտանիքն իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չունի 55 հազար դրամի եկամուտ, ապա այդ ըն...