Հասարակություն
Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը ՀՀ-ում
Mariam Z.
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 4-8-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ: Ապրիլի 6-8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6- ի գիշերը, 7-8-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Մայրաքաղաքում ապրիլի 4-ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ-ում
Mariam Z.
Կխստացվեն ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները
Mariam Z.
Ո՞ր դեպքում ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից
Mariam Z.
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին. ՄԻՊ
Mariam Z.