«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին. ՄԻՊ
Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՄԻՊ-ից:
Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել է նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։
Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:
Auroranews-ը կապ հաստաեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ շուտով պարզաբանում կտրվի:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ-ում
Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
Կխստացվեն ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները
Կառավարությունը ապրիլի 3-ի նիստին որոշեց խստացնել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժ...
Ո՞ր դեպքում ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից
ՀՀ կառավարության կողմից ներդրված ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում սահմանվեց սոցիալական աջակցության տրամ...
Ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. պարզաբանում
Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»...