Կխստացվեն ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները
Կառավարությունը ապրիլի 3-ի նիստին որոշեց խստացնել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատիժները։
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներում՝ խստացնելով պատասխանատվությունը։ Մասնավորապես, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից խուսափելու համար նախատեսված ազատազրկման ներկայիս 2-5 տարվա սահմանը կփոխարինվի 3-6 տարվա ազատազրկմամբ։ Վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատիժը կդառնա 1-3 տարի ազատազրկում, կխստացվի նաև տուգանքի չափը։
Փոփոխությունները պայմանավորված են զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճով։
Կառավարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ 2023 թվականին նախաձեռնվել է 1,499 քրեական վարույթ, 2024 թվականին՝ 1,779 քրեական վարույթ։
«Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական խիստ քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին»,- նշված է հիմնավորման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ-ում
Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
Ո՞ր դեպքում ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից
ՀՀ կառավարության կողմից ներդրված ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում սահմանվեց սոցիալական աջակցության տրամ...
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին. ՄԻՊ
Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողակ...
Ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. պարզաբանում
Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»...