Դաժան վերաբերմունք թափառող շան նկատմամբ. ինչ է կատարվում Գյումրիում
«Կենդանասերները Գյումրիում» ֆեյսբուքյան էջում անանուն օգտատերը հրապարակել է տեսանյութ, որում տղամարդիկ թափառող շանը տանջելով դնում են ավտոմեքենան: Տեսանյութը զայրույքի ալիք է բարձրացրել կենդանասերների շրջանում:
Auroranews-ին հայտնի դարձավ, որ շանը ավտոմեքենայով տեղափոխել են «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները: Վերջինիս Ֆեյսբուքյան էջից տեղականում ենք նաև, որ Փետրվարի 24-ից մարտի 8-ը ընկած ժամանակահատվածում Գյումրիում իրականացվող ստերջացման աշխատանքների արդյունքում կլինիկա է տեղափոխվել 186 թափառող շուն:
Ստերջացվել և պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ - 136 շուն
Վերապատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ - 38 շուն
Քնեցվել է - 12 շուն
Որից Լեյշմանիոզ ախտորոշմամբ - 4 շուն
Ժանտախտ ախտորոշմամբ - 4 շուն
Կյանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ - 3 շուն
Անկառավարելի ագրեսիա ախտորոշմամբ - 1 շուն
Ներկայում աշխատանքները շարունակվում են: