Իրավիճակը «Զվարթնոց» օդանավակայանում
Հանրապետությունում երեկվանից տեղացող առատ ձյունը չի խաթարել «Զվարթոնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքը:
Auroranews-ը կապ հաստատեց օդանավակայանի խոսնակ Լուսինե Մողրովյանի հետ: Վերջինս ասաց, որ երեկվանից օեպրատիվ կերպով ընթանում են ձնամաքրման աշխատանքներ, ինչի արդյուքում թռիչքների հետ կապված խափանումներ և չեղարկումներ չեն եղել:
Այս պահին ևս «Զվարթնոցն» աշխատում է բնականոն ռեժիմով:
Օդանավակայանի չվացուցակների կայքը ևս հաստատում է եղանակային վատ պայմանների պատճառով միջազգաին չվերթների խափանումներ չեն եղել: Չեղարկվել է միայն այսօր ժամը 13:45-ին նախատեսված Երևան-Կապան թռիչքը:
Auroranews-ը կապ հաստատեց նաև Կապանի «Սյունիք» օդանավակայանի հետ, որտեղից հայտնեցին, որ թռիչքի հետաձգման պատճառը ձյան առատ տեղումներ են:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու են քաղաքացիներն իջեցվում ավտոբուսներից. պարզաբանում
Վերջին ժամերին քաղաքացիներն Аuroranews-ին ահազանգում են, որ Երևանի տարբեր հատվածներում քաղաքային տրանսպորտի վարորդներն ե...
Սանտորինիի բնակիչները զանգվածաբար լքում են կղզին
Հունական Սանտորինիի բնակիչները զանգվածաբար լքում են կղզին վերջին օրերին տեղի ունեցած բազմաթիվ երկրաշարժերի պատճառով։&nbs...
97 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել
Այսօր անընդունելի միջադեպ է տեղի ունեցել․ 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից...
Մյունխենում զանգածային վրաերթից տուժածների թիվն աճում է
Այսօր Մյունխենում ավտոմեքենայի մարդկան բազմության մեջ մխրճվելու հետևանքով տուժել է 27 մարդ, նրանց մեջ կա երեխա:Ոստիկաննե...