Աշխարհում հայտնվել է հարուստների նոր կատեգորիա. ով է առաջատարը

Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի ցուցակը, որում ընդգրկված է 24 մարդ ամբողջ աշխարհից: Այս մասին հայտնել է  The Wall Street Journal-ը:


Ուսումնասիրությունը նշում է, որ այժմ կարող ենք խոսել աշխարհում հարուստների նոր կատեգորիայի՝ սուպերմիլիարդատերերի առաջացման մասին:


Կատեգորիայի մեջ մտնող մարդկանց յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում է 50 միլիարդ դոլարը:


Լավագույն հնգյակում են SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը՝ 419,4 մլրդ դոլար, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 263,8 միլիարդ դոլար, LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոն՝ 238,9 միլիարդ դոլար, Oracle-ի գործադիր տնօրեն Լարրի Էլիսոնը՝ 237 միլիարդ դոլար, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ 220,8 մլրդ դոլար:


24 սուպերմիլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում է մոտ 3,3 տրիլիոն դոլար՝ համադրելի Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ։ Altrata-ն նշում է, որ 19-րդ և 20-րդ դարերի սկզբին ամենահարուստ մարդիկ արդյունաբերողներն էին, մինչդեռ այսօրվա գերմիլիարդատերերի մեծ մասն իրենց հարստությունը ձեռք է բերել տեխնոլոգիական ոլորտում: