Արևելյան և Արևմտյան Վրաստանը կապող մայրուղու ճանապարհը կաթվածահար է եղել
Արևելյան և Արևմտյան Վրաստանը կապող մայրուղու Ռիկոթիի լեռնանցքում գիշերը ավտոմեքենաները ծածկվել են ձյունով:
Ինչպես փոխանցում է Ավտոճանապարհների դեպարտամենտ, վնասվել է 4 ավտոմեքենա: Տուժածներ չկան, բոլորին հաջողվել է դուրս գալ ավտոմեքենաներից։
Տեղամասում երթևեկությունը դադարեցվել է, ընթանում է մաքրման աշխատանքներ:
Նշենք, որ Արևմտյան և Արևելյան Վրաստանը միացնող Ռիկոտիի լեռնանցքում վերականգնվել է տրանսպորտի երթևեկությունը:
Հիշեցնենք՝ երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Auroranews-ին տեղեկացրել էր, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ձնահյուսի բարձր վտանգի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նմանատիպ հոդվածներ
ԿԳՄՍ-ն հայտնել է թե երբ կսկսվեն դասերը
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով: Այս մասին հայտնել և ԿԳՄՍ նախարար...
Չճանաչված կարմիր օբեկտ՝ Բադալ Մուրադյան փողոցում
Auroranews-ը փետրվարի 24-ին ահազանգ էր ստացել Նոր Նորքի 6-րդ զանգվածի Բադալ Մուրադյան 4 շենքի բնակիչներից, որ արդեն մեկ...
Որ դեպքում անցում կկատարվի հեռավար դասապրոցեսի. Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ հստակ ուղեցույցեր կան, թե որ դեպքում է պետք անցնել միջոցների զսպ...
Ինչ իրավիճակ է տիրում Լարսում
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թե...