Չճանաչված կարմիր օբեկտ՝ Բադալ Մուրադյան փողոցում
Auroranews-ը փետրվարի 24-ին ահազանգ էր ստացել Նոր Նորքի 6-րդ զանգվածի Բադալ Մուրադյան 4 շենքի բնակիչներից, որ արդեն մեկ շաբաթ է իրենց մոտ հակահիգենիկ վիճակ է: Կոյուղաջրերը հոսում են, զանգերն էլ «Վեոլիա Ջուր»՝ անպատասխան մնում:
Auroranews-ը կապ էր հաստատել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, հայտնել խնդիրը և արդեն ժամը 17-ի դրությամբ կոյուղու խցանումը բացվել էր, խնդիրը լուծվել:
Այսօր տեղի բնակիչներից լուսանկարներ ենք ստացել, որոնք անկեղծ շոկային են: Auroranews-ը իր գործունեության ընթացքում շատ բան է տեսել, բայց աթոռի կարմիր նստատեղով փակված կոյուղի, անկեղծ՝ ոչ:
Դիմելու ենք և քաղաքապետերան և «Վեոլիա Ջուր» պարզելու, թե ով է հեղինակել նման փնթի աշխատանքներ և ում մտքի թռիչքն է եղել սույն տարօրինակ առարկայի կիրառումը:
Auroranews-ը կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ընկերության հետ: Մեզ փոխանցեցին, որ մասնագետներն արդեն հասցեում են և լուծում են խնդիրը:
«Խնդիրը չգիտենք՝ որտեղից է և ով է արել: Այս դիտահորը «կորած» դիտահոր է, որը մնացել է արահետի տակ: Գարնանը նախատեսվում է կոյուղին փոխել: Խնդիրն արդեն լուծվեց, չգիտենք՝ սա ինչ է»,- ասացին ընկերությունից:
Նաև քաղաքապետարանից Auroranews-ին ասեցին, որ խնդիրն իրենց տիրույթում չէ:
Նմանատիպ հոդվածներ
ԿԳՄՍ-ն հայտնել է թե երբ կսկսվեն դասերը
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով: Այս մասին հայտնել և ԿԳՄՍ նախարար...
Արևելյան և Արևմտյան Վրաստանը կապող մայրուղու ճանապարհը կաթվածահար է եղել
Արևելյան և Արևմտյան Վրաստանը կապող մայրուղու Ռիկոթիի լեռնանցքում գիշերը ավտոմեքենաները ծածկվել են ձյունով: Ինչպես փ...
Ինչ իրավիճակ է տիրում Լարսում
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թե...
Որ դեպքում անցում կկատարվի հեռավար դասապրոցեսի. Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ հստակ ուղեցույցեր կան, թե որ դեպքում է պետք անցնել միջոցների զսպ...