Բուք, ձյուն. իրավիճակը ճանապարհներին

Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ և Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։


Հաղորդագրության համաձայն` փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։


Նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը, Երասխ գյուղի շրջադարձից Վայոց Ձորի մարզ տանող ավտոճանապարհը, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։


Դրանից բացի, Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տրանսպորտային միջոցների համար, իսկ Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


ՆԳՆ–ից հայտնում են նաև, որ Գեղարքունիքի մարզում (բացի Սևան քաղաքից) և Թալինի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արագածի տարածաշրջանում բուք է։


ՆԳՆ–ից զգուշացնում են, որ վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։