Սպшնություն Ավան-Առինջում. ով է մահացածը
Բժշկական կենտրոն տեղափոխված անձը մահացել է․ քրեական ոստիկանները ճշտել են հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Փետրվարի 19-ին ժամը 23.41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածքով» Ավան-Առինջ թաղամասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել անհայտ անձ, որի մոտ գրանցվել է «սրտի կանգ»:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունից մեկնած խումբը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 1980թ. ծնված Վահագն Մ-ն։ Ճշտվել է նաև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է հզոր ցիկլոն, ցուրտ և շատ ուժեղ ձյուն
Ուշադրություն փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջան...
Բացառիկ մանրամասներ` Ավան-Առինջում տեղի ունեցած սպшնությունից
Երեկ ժամը 23:30 սահմաններում Վահագն Մ.-ն տղամարդու հետ միասին վիճաբանության մեջ են եղել: Auroranews-ին բացառիկ մանրամասն...
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Նկատի ունենալով մեր թեժ գծին ձեր բազմաթիվ հեռախոսազանգերը՝ տեղեկացնում ենք, որ աշխատում ենք բնականոն հունով: Այս մասին հ...
Նոր մանրամասներ` ձնագնդիի ժամանակ տեղի ունեցած դանակահարությունից
Փետրվարի 20-ին ժամը 23.07 ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, ո...