Առողջական ինչ վիճակում է գտնվում Ստեփանավանում ցրտահարված երեխան
Ստեփանավանում ցրտահարված 2 տարեկան երեխան գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Վիճակը գնահատվում է բավարար»,- մանրամասնել է Ծատրյանը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Լոռիում փետրվարի 21-ին, համայնքային ոստիկան Եղինյանը, սոցաշխատակից Ալվարդ Դավոյանի, տեղամասի մանկաբույժ Հասմիկ Մուրադյանի հետ կատարված համատեղ տնայցի ժամանակ պարզել են, որ անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ բոլոր նվազագույն պայմանները, տունն ընդհանրապես ջեռուցված չի եղել:
Մանկաբույժը երեխայի ծնողներին՝ Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տանելուց, որից հետո մանկաբույժի ուղեկցությամբ, երեխան առանց ծնողների, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ անչափահաս երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»:
Նշենք, որ 247-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ` վարչապետի խոսնակի բնակարանից գողության դեպքի վերաբերյալ
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր...
Նոր մանրամասներ Մերձավանի սպանությունից
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ չմա...
Որ իրավախախտումների դեպքերով կհանվեն տուգանային միավորներ
ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջ...
10% շրջանառության հարկ՝ շահումով խաղերի և բուքմեյքերական ոլորտի համար. նոր մանրամասներ
Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի և բուքմեյքերական գործունե...