Նոր փոփոխություն հայտարարագրերի հետ կապված

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությունը:


«Սոցիալական ծախսերի փոխհատուցումը հաշվետու տարում պարտադիր հայտարարագիր ներկայացրած անձանց վրա տարածվելու է նաև հետևյալ դեպքերում՝


 Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության մասով յուրաքանչյուր աշակերտի համար ծնողի կողմից կատարված տարեկան 3000 դրամ ծախսը:


Երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների մասով կատարված ուսման վճարները:


ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների մասով կատարված ուսման վճարները։


Ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թվականի հաշվետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ»,- նշված է ՀՀ կառավարության հայտարարության մեջ։