Հայտարարագիր ներկայացնելու պարտադիր պայմանները. ՊԵԿ
Ֆիզիկական անձինք 2025 թվականին եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար: Այս մասին հիշեցրել է Պետական եկամուտների կոմիտեն:
«Նախքան հայտարարագիր ներկայացնելն առաջին հերթին պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։
«Անձի նույնականացում կարող եք իրականացնել բջջային հեռախոսի միջոցով (mID), որի համար անհրաժեշտ է նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել ձեզ սպասարկող կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած կենտրոն, որտեղ ձեր բջջային քարտը կփոխարինեն նոր ID SIM քարտով կամ օպերատորին փոխելու դեպքում՝ կտրամադրեն նոր քարտ։ Կարևոր է իմանալ, որ էլեկտրոնային նույնականացումից հետո ինքնաշխատ կակտիվանա էլեկտրոնային ստորագրությունը:
Անձի նույնականացման մյուս տարբերակն իրականացվում է էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով (eID), որի համար անհրաժեշտ է ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրերը: Անհրաժեշտ է ունենալ նաև ID քարտն ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաև «ԷԿԵՆԳ» ընկերությունից: Այս դեպքում ևս էլեկտրոնային ստորագրությունն ինքնաշխատ կակտիվանա։
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
Կարևոր է իմանալ, որ ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ կարող եք մուտք գործել ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ՝ Self Portal բջջային հավելվածի միջոցով: Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար»,- ասվել է ՊԵԿ-ի ֆեյսբուքյան էջում:
Նմանատիպ հոդվածներ
ԿԳՄՍ-ն հայտնել է թե երբ կսկսվեն դասերը
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով: Այս մասին հայտնել և ԿԳՄՍ նախարարությո...
ՀՀ-ի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել
Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, որ ՀՀ-ի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել,...
Վարորդների տուգանային բալային համակարգը փոփոխության կենթարկվի
Վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի: Այս մասին այսօր կառավարությա...
Չճանաչված կարմիր օբեկտ՝ Բադալ Մուրադյան փողոցում
Auroranews-ը փետրվարի 24-ին ահազանգ էր ստացել Նոր Նորքի 6-րդ զանգվածի Բադալ Մուրադյան 4 շենքի բնակիչներից, որ արդեն մեկ...