Փոքրաթիվ, բայց նման դեպքեր ունենք. Ավանեսյան
44-օրյա պատերազմից հետո չհուղարկավորված մարմիններից փոքրաթիվ դեպքեր կան, որ վերջին շրջանում հուղարկավորվել են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասեկլ է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նաև նշել է, որ չեն հուղարկավորվել արտերկրում նույնականացված այն աճյունները, որոնց արդյունքները ծնողը չի ընդունել:
«Փոքրաթիվ, բայց նման դեպքեր ունենք, որ վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն, աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են: Մենք նաև միջգերատեսչական հանձնաժողովի խմբի շրջանակներում, ամեն մեկն իր լիազորությունների շրջանում, աշխատանքները տանում է այս գործընթացում հնարավորինս մեղմ, ճիշտ և իրար բոլոր հագնամանքները հաշվի առնելով, որ ի վերջո կարողանանք բոլոր աճյունները հուղարկավորենք»,- ասել է Ավանեսյանը:
Նա նշել է, որ հուղարկավորման դեպքերը եղել են միայն հարազատի համաձայնությամբ և հավելել. «Այսինքն, հարազատներն են հուղարկավորությունն արել: Այն դեպքերում, երբ հուղարկավորությունն իրականացվել է, բայց ծնողները կամ հարազատները չեն ընդունում արդյունքները, այս պարագայով դեռ աշխատանքները շարունակվում են, երբ կլինի նման քննարկման արդյունք, ես, միանշանակ, իմ լիազորությունների շրջանակներում տեղյակ կպահեմ»: