Ձյան առատ տեղումներից մինչ օրս քանի վթար է տեղի ունեցել Երևանում
Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Այս մասին Auroranews-ը տեղեկացավ ՆԳՆ-ից։
«Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով։ Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով»,-ասացին գերատեսչությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր․ «Խցանումների առաջացման պատճառների երևի թե ուղիղ 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազե...
Հայտարարագրման դեպքում ինչն է փոխհատուցման ենթակա․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զ...
ՊԵԿ-ը` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետ...
Հայտարարություն՝ «Վերջին զանգի» և «Վերջին դասի» հետ կապված
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպ...