![Կպարզեցվի էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացը](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-10/67a9f550dcaf9.webp)
Կպարզեցվի էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացը
![Կպարզեցվի էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացը](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-10/67a9f550dcaf9.webp)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու Էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
Պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը:
Աշխատանքներ կտարվեն բժիշկների կողմից դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը պատշաճ իրականացնելու համար:
Այս թեմայով նախարարն այսօր աշխատանքային հանդիպում կունենա նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: