ԱՄՆ-ում կոչ են արել մեկ օրում ձերբակալվող միգրանտների թիվն ավելացնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մաքսային և սահմանային հսկողության ծառայությանը հանձնարարել է բազմապատկել միգրացիոն օրենսդրության խախտման համար ձերբակալվածների թիվը և այն դարձնել մեկ օրում մի քանի հարյուրից մինչև 1 200 - 1 500 մարդ։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է The Washington Post թերթը։


Գործակալության տվյալներով ՝ նոր վարչակազմի ներկայացուցիչները ճեպազրույց են անցկացրել ծառայության բարձրագույն ղեկավարության համար և տեղեկատվություն են հաղորդել, որ «նախագահը հիասթափված է զանգվածային արտաքսման արշավի արդյունքներից»։


Պարբերականի չորս զրուցակիցների խոսքով ՝ ծառայության մարզային ստորաբաժանումներին այժմ անհրաժեշտ է օրական առնվազն 75 կալանավորում իրականացնել։ Ընդ որում ՝ ղեկավարներին սպառնում է տուգանք ՝ այդ պահանջը չկատարելու համար: