Նախատեսվում է չիպերով կանխել գազի թերլիցքավորումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախատեսում է չիպերի միջոցով լուծել գազալցակայաններում առկա թերլիցքավորման խնդիրը։ Այս մասին`անդրադառնալով հեղուկ և մեթան գազի շուկաներում արձանագրված խնդիրներին,ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի դեկավար Գեղամ Գևորգյանը։
«Շուկայում խնդիր նկատել ենք. թերլիցքավորման մասին է խոսքը։ Մի տնտեսվարողի վերաբերյալ շուկայի տեսչական մարմնից ստացած ազդակի արդյունքում ստուգում ենք իրականացրել, ու պարզվել է, որ լիցքավորման մեջ 30% խաբում է։ Ենթարկել ենք պատասխանատվության, ընդ որում` բավականին մեծ չափով։ Այժմ փորձում ենք մեխանիզմ մշակել, որի դեպքում խաբեությունների թիվն օբյեկտիվորեն պակասի։ Մտածում ենք չիպերի միջոցով տեխնիկական լուծում տալ, որի միջոցով կկարողանան իրական ժամանակում տեսնել մուտքի և ելքի քանակը»,– նշեց նա։
Նրա խոսքով` գազալցակայաններում տեղադրվել են բալոններ, որոնց միջոցով ցանկացած սպառող կկարողանա ստուգել լիցքավորման քանակը, բայց այն մեծ ծավալով չի իրացվում։
ՄՊՀ նախագահի կարծիքով` պետք է նաև այնպես անել, որ սկսի ռեպուտացիոն ռիսկն աշխատել, այսինքն` սպառողը պետք է իմանա, որ X ընկերությունը խաբում է, ու մնացած սպառողներն էլ ավելի զգոն լինեն տվյալ ընկերության մոտ գազալիցքավորման դեպքում։
Խոսելով հեղուկ գազի շուկայում գների տատանումներին` նա նշել է, որ դինամիկան բավականին նորմալ է, գների փոփոխությունը միայն հայաստանյան իրավիճակ չէ, աշխարհում գինը բարձրանում է, հետևաբար Հայաստանում էլ է բարձրանում, նույնն էլ` գինն իջնելու դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ ինչպես վճարել 150 դրամ մեկ ուղևորության համար
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․...
Պետք է լուրջ խոսակցություն ունենանք նրանց հետ․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե «Թել Սել»-ի համակարգն ինչու է ուշանում։Նրա դիտարկմամբ՝ իրենք պետք է շահ...
Coca-Cola-ն հետ է կանչում իր արտադրանքը եվրոպական մի շարք երկրներից
Coca-Cola-ն հայտարարել է եվրոպական որոշ երկրներում իր ըմպելիքները հետ կանչելու մասին այն բանից հետո, երբ պարզվել է, որ դ...
Առցանց ռեժիմով հնարավոր կլինի հետևել նաև տրոլեյբուսների երթերը
Ներդրվել է տրանսպորտի GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են...