ՀՀ այցելող զբոսաշրջիկների թվի կտրուկ անկում. ինչն է պատճառը

2024 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 134,000 զբոսաշրջիկ։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 2,215,000, ինչը մոտ 7%-ով պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Այս մասին հաղորդում է ArmLur-ը:


«Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել էր 2025 թվականի անելիքներից և նշել էր, որ նախատեսվում է՝ մինչև 2024 թվականի ավարտը Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 2 միլիոնի սահմանը, ինչը նախորդ տարվա համեմատ մի փոքր քիչ է, քանի որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստան էր այցելել 2,3 միլիոն զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թվի անկումը կարծես թե ճիշտ դիտարկում էր։


Զբոսաշրջիկների թվի նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների նվազմամբ, մինչդեռ Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից և Հարավային Կորեայից այցելությունները աճել են։


Հարկ է նշել, որ ՀՀ մշտական բնակչության աճն էլ կապված է նույն ազգերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ, որոնց թիվը կազմել է գրեթե 53 հազար մարդ»,- նշված է նյութում։