Արատավոր պրակտիկա․ Զախարովան՝ ՀՀ իշխանություններին
ՌԴ-ն քաղաքագետ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը համարում է Երևանի ոչ բարեկամական քայլ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը դիտարկում ենք որպես բացարձակ ոչ բարեկամական քայլ։ Դա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին»,- ընդգծել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել հայկական իշխանություններին՝ պարզաբանումների պահանջով։ Նա նաեւ նշել է, որ ռուսական կողմը բազմիցս կոչ է արել Երեւանին հրաժարվել ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր թույլ չտալու «արատավոր պրակտիկայից», որոնք ինչ-ինչ պատճառներով անհարմար են եղել իշխանություններին:
«Դա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների՝ դրանց բաց լինելու, ժողովրդավարության և կարծիքների բազմակարծությանը հավատարիմ մնալու մասին մշտական հայտարարությունների ֆոնին»,- հավելել Է Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան մտադիր է շարունակել այդ հարցը բարձրացնել Երևանին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...