Կարգալույծ արված տեր Արամ Ասատրայանին 5 օր ժամանակ է տրվել` հերքում տարածելու համար
Հովհաննավանքի նախկին հոգևորական տեր Արամից (ներկայում՝ Ստեփան Ասատրյան. խմբ․) հօգուտ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կբռնագանձվի 1 միլիոն դրամ։ Միքայել սրբազանի պաշտպանների թիմը հայտնում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Միքայել սրբազանի հայցը։
Դատարանը պարտավորեցրել է Ստեփան Ասատրյանին հրապարակայնորեն հերքել Միքայել սրբազանի մասին տարածած զրպարտիչ տեղեկությունները՝ հրապարակելով հանրամատչելի և բոլորին հասանելի տեսաուղերձ։
«Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ «Հայկական ժամանակի» տաղավարում 2026թ․ հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տերորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»,- որպես հերքման տեքստ նշված է դատարանի որոշման մեջ։
Ստեփան Ասատրյանը հերքումը պետք է հրապարակի վճռի՝ օրինական ուժի մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլո...
Պատուհանից ընկած 2-ամյա տղայի կյանքը չհաջողվեց փրկել
Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օ...
Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ. ՆԳՆ
Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառ...
Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի
Մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով ս.թ. Օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպմ...