Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսկացությունների և հաղորդկացության այլ ձևերի գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Հակակոռուպիցոն կոմիտեի քննիչն իր մերժման մեջ նշել է, թե փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։
Ըստ քննիչի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից։
Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը քննիչի այս որոշումն աբուսուրդ է որակում և պատրաստվում է այն բողոքարկել։
«Ակնհայտ է, որ խախտումը կա, հեռախոսի մեջի խոսակցությունները քննիչի կողմից հայտնվել է մեկ այլ անձ մոտ՝ վարչապետ, ԱԱԾ, ՔՊ պատգամավորներ։ Դա օրենքի կոպիտ խախտում է, առավել ևս դա նախաքննական գաղտնիքի խախտում է։ Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք», - ասել է փաստաբանը։
Փաստաբան Հակոբ Ճարոյանը 10-ն օր առաջ դիմել էր Գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել պատգամավոր Աղազարյանի անձնական տեղեկությունները հրապարակելու համար: Հովիկ Աղազարյանի հեռախոսը նախաքննական մարմիննառգրավվել էր Քննչական կոմիտեի նախկին ղեկավարԱրգիշտի Քյարամյանի հետ գործով, որից հետո նրա հեռախոսի պարունակությունը Հակակոռուպցիոն կոմիտեից հասել էր ԱԱԾ, հետո էլ վարչապետին ու ՔՊ-ականներին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
Մովսիսյանն՝ իր օգնականի մոտ թմրանյութ հայտնաբերվելու մասին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր օգնականին բերման ենթարկելու դեպքին։«Հարց...
Մանրամասներ՝ Ռուբեն Վարդանյանի քրեական գործից
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ասված է Ադրբեջանի...