Քաղաքականություն

Մոսկվայից արձագանքել են Երևանի՝ երկաթուղու վերաբերյալ առաջարկին

Մոսկվայից արձագանքել են Երևանի՝ երկաթուղու վերաբերյալ առաջարկին

Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը


«Նրանք ոչ մի բանից ֆորմալ կերպով չեն հրաժարվում։ Նրանք անընդհատ ինչ-որ բան հայտարարում են, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի հրաժարում՝ մենք աշխատում ենք, ինչպես աշխատել ենք»,- ասել է Անդրեյ Նիկիտինը՝ ՌԴ-ի հետ երկաթուղային փոխադրումների գծով գործընկերությունից ՀՀ-ի հրաժարվելու հնարավորության մասին հարցին պատասխանելով:



Նիկիտինի խոսքով ՝ բոլոր պայմանները գրված են գործող կոնցեսիոն համաձայնագրում։



Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) Հայաստանի երկաթուղային տրանսպորտի համակարգը կառավարում է կոնցեսիոն համաձայնագրի հիման վրա, որը կնքվել է Հայաստանի և Ռուսական երկաթուղիների միջև 2008 թվականին: Այն ստորագրվել է 30 տարով ՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։ 


Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը Մոսկվային առաջարկում է հանրապետությունում երկաթուղիների կառավարման կոնցեսիան վաճառել երրորդ կողմի: Երևանի առաջարկներից Ռուսաստանի հրաժարվելու դեպքում Հայաստանի հնարավոր գործողությունների մասին հարցին վարչապետը պատասխանել է, որ նման սցենար հնարավոր չէ:


Ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ կոնցեսիան վաճառելու խնդրանքները ՝ նշելով, որ նման հայտարարությունները զարմանք և էմոցիաներ են առաջացնում:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250