Սպորտ

Յամալը գերազանցել է իսպանական ֆուտբոլի երկարամյա ռեկորդը

Յամալը գերազանցել է իսպանական ֆուտբոլի երկարամյա ռեկորդը

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը նոր ռեկորդ է սահմանել իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլում։



Լա Լիգայի 3-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» դեմ տնային խաղում, որն ավարտվել է կատալոնացիների՝ 5:2 հաշվով հաղթանակով, Յամալը դուբլ է ձևակերպել՝ ակումբային կարիերայում խփած գոլերի թիվը հասցնելով 52-ի։



MisterChip վիճակագրական ռեսուրսի տվյալներով՝ Յամալը դարձել է իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հատել է 50 գոլի սահմանագիծը։ Նա այդ ցուցանիշին հասել է 19 տարեկան և 49 օրականում։



Նախորդ ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսին, որը 50 գոլի սահմանագիծը հատել էր 19 տարեկան և 249 օրականում։ Երրորդ տեղում Ֆեռնանդո Տոռեսն է՝ 20 տարեկան և 221 օրական։



Յամալը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա երեք հանդիպման է մասնակցել և երկու գոլ խփել։ 2025/26 մրցաշրջանում վինգերը 45 խաղում դարձել էր 24 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250