Քաղաքականություն

Ուկրաինացիներին կոչ են արել սննդի և ջրի պաշար կուտակել

Ուկրաինացիներին կոչ են արել սննդի և ջրի պաշար կուտակել

Կիևի Պետական սպառողական ծառայության ղեկավար Անատոլի Կատերենչուկը քաղաքացիներին խորհուրդ է տվել տանը պահել խմելու ջրի և հիմնական պարենամթերքի 7–12 օրվա պաշար: Ըստ պաշտոնյայի՝ այս նախազգուշական քայլը պայմանավորված է ենթակառուցվածքների և լոգիստիկ պահեստների ուղղությամբ հնարավոր հարվածների վտանգով:


Միևնույն ժամանակ Կատերենչուկը հստակեցրել է, որ մեկ ամսվա կամ ավելի երկար ժամանակահատվածի համար ապրանքներ կուտակելու կարիք չկա: Նա նշել է, որ Ուկրաինայում պարենային դեֆիցիտ չի կանխատեսվում, իսկ առանձին ապրանքատեսակների ժամանակավոր բացակայության դեպքում դրանք կփոխարինվեն ներմուծվող արտադրանքով:


Սրան զուգահեռ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին Ուկրաինայի մայրաքաղաքը լքելու խորհրդատվության մասին: Ռուսական կողմի պնդմամբ՝ ծրագրվում են հարվածներ երկրի ռազմական նշանակության օբյեկտներին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250