Քաղաքականություն

Ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ինչ է ասել ՌԴ նախագահը

Ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ինչ է ասել ՌԴ նախագահը

Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն այդ գործընթացը որոշակի դժվարություններ է ստեղծում՝ այդ թվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։



ՌԴ նախագահն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական ցուցանիշներին։



Պուտինի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական արտահանման ծավալն աճել է տասն անգամ։



Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։



Պուտինի ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականի սկզբից ի վեր Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250