«Ինձ դա տարօրինակ թվաց»․ Պուտինի օգնականը՝ Փաշինյանի հայերեն ելույթի մասին
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մեկնաբանել է Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերենով ելույթ ունենալու որոշումը։
«Նա, հավանաբար, իմացել է, որ հայերենից այլ լեզուներ թարգմանության հնարավորություն կա և ելույթ է ունեցել հայերենով։ Սա հազվադեպ է լինում։ Չեմ կարծում, որ նախկինում նման բան արել է հանդիպումների ժամանակ»,- Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին ասել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականը խոստովանել է, որ Փաշինյանի որոշումն իր համար անսովոր է եղել։
«Ինձ դա տարօրինակ թվաց, բայց ոչ ավելին»,- ասել է Ուշակովը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ Փաշինյանը տիրապետում է ռուսերենին, սակայն հայերենը Հայաստանի պաշտոնական լեզուն է։
Բիշքեկում անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրան...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...