Հասարակություն

Ուկրաինայի բնակչությունը դարի վերջին կարղ է նվազի մինչև 15 միլիոն. կանխատեսում

Ուկրաինայի բնակչությունը դարի վերջին կարղ է նվազի մինչև 15 միլիոն. կանխատեսում

Ուկրաինայի Միգրացիոն քաղաքականության գրասենյակի ղեկավար Վասիլի Վոսկոբոյնիկը հայտարարել է, որ ապաբնակեցումը չկայունացնելու դեպքում մինչև դարավերջ երկրի բնակչությունը կարող է նվազել՝ հասնելով 15 միլիոնի։


«ՎԻՏԱ ՏՎ» տարածաշրջանային հեռուստաալիքի հետ հարցազրույցում Ուկրաինայի ժողովրդագրության և աշխատանքային միգրացիայի հարցերով փորձագետ, Ուկրաինայի Միգրացիոն քաղաքականության գրասենյակի ղեկավար Վասիլի Վոսկոբոյնիկը նշել է. «Եթե չհաջողվի կայունացնել ապաբնակեցումը, երկրին սպասվում է աստիճանական մարում. տարեց մարդկանց բաժինը կաճի, երեխաների թիվը կնվազի, իսկ մինչև այս դարավերջ Ուկրաինայում կարող է մնալ ընդամենը մոտ 15 միլիոն մարդ»։


Պետական ռեեստրների մոնիթորինգով զբաղվող «Օպենդատաբոտ» ծառայության տվյալներով՝ ավելի վաղ պարզ էր դարձել, որ Ուկրաինայում մահացության ցուցանիշը ծնելիությանը գերազանցում է չորս անգամ։


1991 թվականին անկախանալուց ի վեր Ուկրաինան բախվում է ժողովրդագրական լուրջ խնդիրների։ ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնակայանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2024 թվականի աշնան դրությամբ, 2022 թվականի փետրվարի համեմատ, երկրի բնակչությունը նվազել է 8 միլիոնով։ 2025 թվականի հոկտեմբերի վերջին Ուկրաինայի Ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլլա Լիբանովան արձանագրել էր, որ 2024 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝ երկրում բնակվում էր 28-ից 30 միլիոն մարդ։ Ուկրաինայում բնակչության վերջին մարդահամարն իրականացվել է 2001 թվականին, երբ բնակիչների թիվը կազմում էր 48 միլիոն 457 հազար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250